Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին իբր «հանձնելու» մասին բացարձակ սուտ են։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Տվյալ դեպքում խոսքը բացահայտ ստի մասին է»,- ասել է Զատուլինը։
Նրա խոսքով՝
Ղարաբաղը ոչ միայն «պետք չէր» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև «ներքաղաքական առումով վնասակար», ուստի նա նախընտրեց հետևել
իր արևմտյան ընկերների ցուցումին։
«Նա բարդ դրության մեջ դրեց Լեռնային
Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը: Դա, ըստ երևույթին, Արևմուտքի հետ
նրա նոր բարեկամության պայմանն էր. չէ՞ որ Արևմուտքին պետք չեն ռուս
խաղաղապահներ Ղարաբաղում: Ինչպես, իմիջիայլոց, նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին
կամ Գյումրիում ռուսական բազայի առկայությունը: Դա, ըստ երևույթին, հերթում գտնվող
հաջորդ խնդիրներն են, և դա ոչ մի կերպ չի թաքցվում պարոն Փաշինյանի կողմնակիցների
և հենց նրա կողմից»,- ընդգծել է Զատուլինը։